Երեկ ուշ երեկոյան Լիբիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, որ Միսրատայի մերձակայքում Քադաֆիի հավատարիմ զորքերի հաջողվել է զգալի վնաս հասցնել ՆԱՏՕ-ի ռազմանավերից մեկին, որն իրականացնում էր Միսրատա նավահանգստի ռմբակոծությունը։ «ՆԱՏՕ-ի նավը զգալի վնասներ է կրել»,- ասվում էր հայտարարության մեջ։
Սակայն, ինչպես ավելի ուշ հաղորդել են ՆԱՏՕ-ից, երեքշաբթի երեկոյան ՆԱՏՕ-ի ոչ մի ռազմանավ չի կործանվել։ «Դա կեղծ տեղեկատվություն է»,- Reuters գործակալությանը հաղորդել են ՆԱՏՕ-ի գրասենյակում։