Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Ներկայանալ առաջինը

Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ հավանական է՝ գործով հարցաքննվեն առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Դա, իհարկե, միանգամայն տրամաբանական է, և նույնիսկ զարմանալի է, թե ինչու մինչ այս այդպիսի հարցաքննություն չի եղել, և Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը չեն հարցաքննվել, նրանցից չեն փորձել ցուցմունք վերցնել: Առնվազն տարօրինակ է, որ ՀՔԾ-ն փորձել է Մարտի 1 բացահայտել կամ ավելի ճիշտ՝ իբր թե փորձել է Մարտի 1 բացահայտել, բայց որևէ անգամ հարցաքննություն չի կատարել, չի փորձել ցուցմունք ստանալ Լևոն Տեր-Պետրոսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Այստեղ, ի դեպ, հարց է առաջանում գործը քննողների մասնագիտական պիտանելիության մասին: Տալո՞ւ է արդյոք որևէ մեկը պատասխան այդ ակնհայտ թերացման համար:

Բայց տարօրինակությունը միայն այդ չէ: Տարօրինակ է նաև այն, որ ՀՔԾ ղեկավարը չի տալիս Սերժ Սարգսյանի անունը՝ որպես պոտենցիալ հարցաքննվողի: Ավելին, Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո Անդրանիկ Միրզոյանը պարտավոր է, թերևս, հարցաքննել ու ցուցմունք վերցնել նաև Տիգրան Թորոսյանից և Սերժ Սարգսյանից, որոնց հետ Քոչարյանը, ինչպես նշել էր հարցազրույցում, խորհրդակցել է արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ: Այդ հիշատակումից հետո ուղղակի անտրամաբանական կլինի, եթե ի թիվս առաջին և երկրորդ նախագահների, երրորդ նախագահը նույնպես չկանչվի հարցաքննության կամ ցուցմունք տալու: Ի վերջո, Մարտի 1-ին նա եղել է երկրի վարչապետ և խորհրդարանական մեծամասնության ղեկավար կուսակցապետ: Իսկ երկրի Սահմանադրությունն այդ կարգավիճակների կրող մարդուն տալիս է լայն լիազորություններ, որոնք նա կարող է իրացնել կառավարման համակարգում: Հետևաբար, դա ևս հուշում է, որ չի կարող չհարցաքննվել պետական կառավարման համակարգում այդ ժամանակ կարևորագույն դերակատարում և կարգավիճակ ունեցած անձը, որը, ի թիվս այդ ամենի, նաև եղել է պաշտոնական արդյունքով Հայաստանի նոր ընտրված նախագահը, որի ընտրությունից էլ հենց առաջացել է այն իրավիճակը, որը ավարտվեց Մարտի 1-ի ողբերգությամբ:

Հետևաբար, Սերժ Սարգսյանը ևս պետք է կանչվի ցուցմունք տալու կամ հարցաքննության: Դա ոչ միայն գործի քննության շահից է բխում, այլ նաև բխում է թե տարրական մասնագիտական, թե պարզապես հասարակ մարդկային տրամաբանությունից: Բայց բանն այստեղ միայն սկզբունքը կամ տրամաբանությունը չեն, և ոչ էլ միայն գործի բացահայտման շահը: Խնդիրն այն է, որ, այդ շահից բացի, կա նաև կարևոր մեկ այլ բան` Մարտի 1-ի գործի քաղաքականացվածության չեզոքացումը, ինչն ուղղակի անհնար է լինելու, եթե հարցաքննվեն Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց չհարցաքննվի Սերժ Սարգսյանը: Այդ դեպքում ակնհայտ է լինելու, որ, Մարտի 1-ի քննությունից նոր թափ ակնկալելով, Սերժ Սարգսյանը բացառապես քաղաքական խնդիրներ է լուծում, իսկ իրական բացահայտում նրան ամենևին պետք չէ: Հետևաբար կստացվի, որ նա ուղղակի կեղծում էր, երբ ասում էր, թե Մարտի 1-ի հարցը լուծելը իրեն է պետք, պետությանն է պետք: Այդպիսի խոսքերի անկեղծության դեպքում Սերժ Սարգսյանը, թերևս, ինքը պետք է առաջինը կամովին ներկայանար ՀՔԾ և ցուցմունք տար այդ օրվա անցուդարձի մասին այնքան, որքան ինքն է տեղյակ: Իսկ ինքը հաստատ շատ բանից է տեղյակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում