Ուկրաինայի առաջնության առաջին տուրի շրջանակներում Դոնեցկի «Մետալուրգ»-ը 0:1 հաշվով պարտվեց Խարկովի «Մետալիստ»-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հայտավորված էր «Մետալուրգ»-ի մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Հավելենք, որ հանդիպման միակ գոլը խփեց Ուկրաինայի հավաքականի հարձակվող Մարկո Դևիչը:










































