ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հուշագրությունների վաճառքի առաջին իսկ օրը վաճառվել է 220 հազար օրինակ՝ ամբողջ տպաքանակի մեկ յոթերորդ մասը: Վաճառքի ավելի քան 20 տոկոսն իրականացվել է ինտերնետ-խանութների միջոցով:
Ինչպես հաղորդել է Նյու Յորքի «Քրաուն Փաբլիշերս» հրատարակչության ներկայացուցիչը, նոր գրքի նկատմամբ այսպիսի մեծ հետաքրքրություն առաջին անգամ է նկատվում այն ժամանակվանից ի վեր, ինչ 2004թ. խանութների վաճառասեղաններին հայտնվեց ԱՄՆ մյուս նախկին նախագահ Բիլ Քլինթոնի «Իմ կյանքը» հուշագրությունը: Այն ժամանակ վաճառքի առաջին օրը վաճառվել էր 400,000 օրինակ: Բուշի` «Որոշումների ընդունման պահերը» հուշագրությունների առաջին տպաքանակը կազմում է 1,5 միլիոն օրինակ: