Գրեթե 43 հզ. մարդ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայում փախստականի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել: Ինչպես այսօր հաղորդել են ՆԳՆ-ում, դա 20 հազարով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ:
Համաձայն հրապարակված վիճակագրության՝ ամենաշատ հայտերը ստացվել են Ռուսաստանից՝ 9957, ինչպես նաև ապաստան են խնդրել 4,5 հզ. սիրիացիներ: Երրորդ տեղում Աֆղանստանն է՝ 3,5 հզ. հայտով:
«Այդ ցուցակն առավել տպավորիչ եղել է միայն 1999 թ. առաջին կեսին»,- նշել է ՆԳՆ ղեկավար Հանս-Պետեր Ֆրիդրիխը:
Նրա խոսքերով՝ այդ թվով փախստականների ապահովումը լուրջ խնդիր կարող է դառնալ նույնիսկ այնպիսի զարգացած երկրի համար, ինչպիսին Գերմանիան է:










































