Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Սիրիական հակամարտությունը թուլացնում է Ռուսաստանի դիրքերը Ղարաբաղյան հարցում. Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Մեր այսօրվա հարցազրույցի թեմաներն են սիրիական հակամարտության վերջին զարգացումները և այս իրադարձությունների հնարավոր ազդեցությունը Ղարաբաղյան հակամարտության վրա, Ղարաբաղյան հիմնախնդրի և սիրիական հակամարտության միջև կապը՝ հատկապես Թուրքիայի արտաքին քաղաքականության և ռուս-թուրքական, թուրք-ամերիկյան հարաբերությունների, ինչպես նաև գլոբալ իմաստով՝ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների տեսանկյունից:

– Պարոն Կիրակոսյան, սկսենք ավելի գլոբալ բնույթի հարցից: Այս իրադարձությունները, որ տեսնում ենք Մերձավոր Արևելքում, անկայունությունը Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, քրդական հարցի բարձրացումն ու քրդերի ձգտումը ստեղծելու ինքնավար պետություն, բոլոր այս գործընթացներն ի՞նչ արմատական վերափոխումների մասին են վկայում Մերձավոր Արևելքում:

Այն, ինչ տեսնում ենք, Սիրիայում ևս մի ողբերգական փուլի սկիզբն է, որը կհանգեցնի մարդկային նոր կորուստների և հակամարտության ու պատերազմի նոր էսկալացիայի Սիրիայում: Թուրքիան այժմ մտադիր է իր ազդեցությունը տարածել Սիրիայում: Հետաքրքիր է նաև իրադարձությունների ավելի լայն դինամիկան. Ռուսաստանը զգում է արևմտյան ներգրավման բացակայության հետևանքով միջերկրածովյան և մերձավորարևելյան տարածաշրջանում առաջացած վակումը և փորձում է լրացնել այն: Բայց սա դինամիկ գործընթաց է, որն ավարտ չունի: Մենք տեսնում ենք բռնություն, որը շարունակելու է աճել և խոչընդոտել Մերձավոր Արևելքում գործընթացների զարգացմանը:

Կարող ենք ասել, որ Հայաստանի բախտը բերել է, որ ցամաքային անմիջական սահման չունի Սիրիայի հետ: Միաժամանակ «Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է մարտահրավեր նետել գլոբալ մասշտաբներով: Այսպիսով, որպես եզրակացություն՝ կարող ենք ասել, որ որևէ եզրակացություն չկա, քանի որ սա դինամիկ գործընթաց է:

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Թուրքիան որոշեց գնալ ռազմական ներխուժման Սիրիայի տարածք: Ովքե՞ր են Թուրքիայի թիրախները Սիրիայում, քրդե՞րը, «Իսլամական պետությո՞ւնը»: Ո՞րն է Թուրքիայի նպատակը Սիրիայում:

Թուրքիայի ռազմական գործողությունը կամ ներխուժումը Սիրիայի տարածք պայմանավորված է երեք գործոնով, առաջինը՝ Թուրքիան երկար ժամանակ դեմ էր հանդես գալիս Սիրիայում Ասադի ռեժիմին՝ ձգտելով տապալել կամ փոխել Սիրիայի իշխանությունը: Երկրորդը՝ Թուրքիան քրդերի դեմ պատերազմը տեղափոխել է Սիրիայի տարածք, և երրորդը, մենք տեսնում ենք շատ ուշացած գրոհ «Իսլամական պետության» դեմ: Թուրքիայի ռազմավարությունը միտված է դուրս մղելու կամ հետ շպրտելու քրդերին հյուսիսային Սիրիայից՝ քրդական ուժերի լուրջ ներկայությունն այդ տարածքում բացառելու համար: Հետաքրքիրն այն է, որ քրդերը Միացյալ Նահանգների միակ դաշնակիցն են Սիրիայում, և սա նոր լարվածություն է մտցնում Թուրքիայի և Արևմուտքի հարաբերություններում: Կարևոր է նաև այն, թե սա ինչպե՞ս կազդի Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման կամ մերձեցման վրա:

– Ձեր կարծիքով՝ Թուրքիան ունի՞ միջազգային աջակցություն այս հարցում:

– Առայժմ վաղ է ասել: Միջազգային հանրությունը, իհարկե, կողջուներ Թուրքիայի ռազմական գործողությունը «Իսլամական պետության» դեմ, բայց մյուս կողմից դա այնքան էլ կարևոր չէ, Թուրքիան այսօր ռազմական գործողություններ է իրականացնում Ռուսաստանի և Արևմուտքի հավանությամբ: Սիրիական հակամարտության տեսանկյունից դա է ամենակարևորը:

– Դուք ասացիք, որ քրդերը ամերիկացիների դաշնակիցներն են, բայց այս հարցում Ամերիկան աջակցեց Թուրքիային: Ո՞րն է պատճառը:

Եկեք մի պահ հետքայլ անենք: Մի քանի օր առաջ Թուրքիայի մայրաքաղաք՝ Անկարա այցելեց Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Փոխնախագահի այցի նպատակը պարզապես Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելն ու վերականգնելը չէր: Բայց ի՞նչ եղավ, երբ նա ժամանեց Թուրքիա. փոխնախագահ Բայդենին օդանավակայանում դիմավորող ամենաբարձրաստիճան պաշտոնյան Անկարայի փոխքաղաքապետն էր: Սա իսկական վիրավորանք էր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար:

Սիրիական հակամարտությունը լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն թուրք-ամերիկյան, այլև ռուս-թուրքական հարաբերություններում, որովհետև հենց Սիրիայի հարցն էր, որ լուրջ խնդիրներ առաջացրեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև, և Սիրիան հետագայում էլ շարունակելու է խնդիրներ առաջացնել Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում: Թուրքիայի նախագահին պարտադրելով ներողություն խնդրել ռուսական ինքնաթիռը խոցելու համար՝ Ռուսաստանը ստիպեց Թուրքիային ընդունել Ռուսաստանի առաջնորդությունը Սիրիայում, ինչպես փոխել իր քաղաքականությունը Ասադի հանդեպ՝ ընդունելով, որ Սիրիայի ներկայիս կառավարությունը պիտի մնա: Սա նաև քաղաքական վիրավորանք է նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի համար, որը Թուրքիայի սիրիական քաղաքականության հիմնական ճարտարապետն էր: Այնպես որ, պիտի ակնկալենք, որ ավելի շատ խաղացողներ և ուժեր կներքաշվեն Սիրիայի հակամարտության մեջ:

– Իսկ ինչպե՞ս կգործի այս իրավիճակում Ռուսաստանը: Ինչպե՞ս պիտի հասկանանք Ռուսաստանի և Իրանի հայտարարությունները Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ:

– Վերջին զարգացումներն իսկապես շատ հետաքրքիր են: Իրանը իր պատմության մեջ առաջին անգամ թույլատրեց օտարերկրյա ռազմական ներկայություն իր տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետությունը մինչև վերջերս նման բան թույլ չէր տվել որևէ երկրի, բայց ռուսներին թույլատրվեց ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում Իրանի տարածքով: Այնուամենայնիվ, այդ համագործակցությունը տևեց ընդամենը 48 ժամ: Ռուսաստանը հայտարարություն տարածեց Իրանի տարածքն օգտագործելու մասին, ինչը խիստ զայրացրեց և վիրավորեց Իրանին: Ենթադրվում է, որ Իրանի ռազմաբազան այլևս չի տրամադրվում ռուսներին: Թուրքիան իր հերթին սիրախաղեր է անում Ռուսաստանի հետ՝ առաջարկելով օգտագործել ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազան Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև լուրջ տարաձայնություններ կան, և շահերի բախման մեծ վտանգ կա՝ պայմանավորված Սիրիայի հարցով: Սա նշանակում է, որ Ռուսաստանը պատրաստվում է շատ շուտով ռազմախաղեր սկսել տարածաշրջանում, և սա միայն բարձրացնում է լարվածության աստիճանը Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում: Այսպիսով, Մերձավոր Արևելքը, Միջերկրական ծովը դառնում են հակամարտության նոր թատերաբեմեր:

– Իսկ ինչպե՞ս կզարգանան Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Թուրքիան թեթևացած են իրենց զգում հարաբերությունների վերականգման շնորհիվ, բայց այդ հարաբերությունների սրացման խորքային պատճառները մնում են չլուծված: Այլ կերպ ասած՝ Թուրքիան և Ռուսաստանը կվերադառնան իրենց սկզբնական, պատմական դիրքերին՝ կրկին դառնալով մրցակիցներ: Եվ Հայաստանը պիտի պատրաստ լինի սրան:

– Եթե Թուրքիայի և Ռուսաստանի հակասությունները խորանում են Սիրիայում, կարո՞ղ ենք ասել, որ վտանգը որոշ ժամանակ հեռանում է Լեռնային Ղարաբաղից:

Ես հույս ունեմ, որ այս իրադարձությունները չեն ազդի Լեռնային Ղարաբաղի վրա և վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղը կկարողանա դիմակայել Ռուսաստանի կամ մեկ ուրիշի, այդ թվում՝ Թուրքիայի ճնշմանը: Բայց եթե Իրանը արգելել է Ռուսաստանին օգտագործել իր ռազմաբազան, Ռուսաստանը կարող է օգտվել Հայաստանի օդային տարածքից և Հայաստանի ռազմաբազայից, հետևաբար վտանգ կա, որ Հայաստանը կարող է անուղղակիորեն ներքաշվել սիրիական հակամարտությանը:

– Այսինքն՝ կարծում եք, որ այդ ճանապարհո՞վ են կապված Ղարաբաղյան հարցը, մեր տարածաշրջանը և սիրիական հակամարտությունը:

Ես չեմ կարծում, թե ուղիղ կապ կա, բայց կարծում եմ, որ մենք կկարողանանք դիմակայել Ռուսաստանի ճնշմանը Ղարաբաղի հարցում: Հայաստանի մարտահրավերն այսօր անկախության ամրապնդումն է, ոչ միայն քաղաքական անկախությունը, այլև գործողությունների և հնարավորությունների անկախությունը:

– Ձեր կարծիքով՝ պաշտոնական Երևանը որևէ վերաբերմունք պե՞տք է հայտներ Սիրիայում տեղի ունեցող այս իրադարձությունների վերաբերյալ՝ Թուրքիայի ներխուժումից հետո:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը շատ զգուշավոր է եղել Սիրիայի հակամարտության հարցում, բայց Հայաստանը անմիջական խաղացող չէ, և Հայաստանի կառավարությունը շատ բան չի կարող անել այս հարցում:

– Համաձա՞յն եք, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ Սիրիայի շուրջ բանակցություններում շատ հաճախ օգտագործում է իր դիրքերը Ղարաբաղյան հարցում՝ իր համար ավելի շահեկան դիրքեր ձեռք բերելու համար: Այս իմաստով Ղարաբաղը և Սիրիան կապվա՞ծ են:

– Չեմ կարծում, որովհետև Ռուսաստանը Ղարաբաղի հարցում աշխատում է թույլի, ոչ թե ուժեղի դիրքերից`փորձելով ակնհայտ ճնշում գործադրել և ինչ-որ բան պարտադրել կողմերին, ինչն այլևս չի աշխատում: Սիրիան շատ գրավիչ և հարմար տեղ է Ռուսաստանի համար՝ ցուցադրելու իր ուժը, բայց Ռուսաստանի ռազմական գործողությունների նպատակը Սիրիայում ավելի շատ իր ուժն ու ագրեսիան Արևմուտքին ցույց տալն է, քան թե բուն Սիրիայում ինչ-որ հարցեր լուծելը: Ռուսաստանի նախաձեռնությունը Սիրիայում երբեք նպատակ չի ունեցել իրականացնելու երկարաժամկետ ծրագրեր՝ բացառությամբ Միջերկրական ծովում իր ռազմաբազան պահպանելը: Այնուամենայնիվ, Սիրիայի հակամարտության հարցում տեսնում ենք փորձեր՝ վերադառնալու քաղաքական գործընթացին, քանի որ ակնհայտ է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի:

– Այս իրադարձությունների համատեքստում ինչպե՞ս կզարգանա Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ինչպես նշեցի՝ ես անմիջական կապ չեմ տենում՝ բացառությամբ այն հանգամանքի, որ Սիրիան շեղում է Ռուսաստանի ուշադրությունը և գուցե թուլացնում է Ռուսաստանի դիրքերը Ղարաբաղյան հարցում, ոչ թե ուժեղացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում