Հայտնի ռոքեր, լեգենդար Black Sababth խմբի հիմնադիր Օզի Օսբորնի դուստրը՝ Քելին ամուսնանում է: Նրա ընտրյալը շեֆ խոհարար Մեթյու Մոսհարթն է:
Մեթյու Մոսհարթը Hellօ! պարբերականին ասել է, որ նրան առաջարկություն է արել պատշգամբում կանգնած, որտեղից երևում էր օվկիանոսը: «Այնտեղ շատ գեղեցիկ էր: Նա ասաց՝ այո՛: Դրանից հետո ամբողջ երեկոյի ընթացքում նա ժպտում էր»,- ասել է երջանիկ փեսացուն:
Քելիի և Մեթյուի նշանադրության մասին լուրեր էին շրջանառվում դեռևս հունվար ամսին, սակայն զույգը հերքել է դրանք:
Երիտասարդները ծանոթացել են 2011-ին՝ սուպերմոդել Քեյթ Մոսի հարսանիքին:
Իսկ ինչ վերաբերում է մատանուն, որը Մեթյուն նվիրել է Քելիին, վերջինիս խոսքերով այն ականջօղի տեսք ունի, որը ժամանակին կրում էր իր հայրը: «Երբ ես փոքրիկ էի, մատս մոտեցնում էի նրա ականջին և ասում, որ նմանատիպ մատանի եմ ուզում: Այժմ ես այն ունեմ»,- ասել է Քելին:











































