Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

California Courier. Կա ժամանակ դատ բացելու և ժամանակ` համաձայնվելու

Դժբախտաբար Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի (AGM&M) ստեղծման վեհ և սուրբ գաղափարը Վաշինգտոնում հասավ դատարանի դռները։

Սակայն, հակառակ ժողովրդի մեջ տարածված կարծիքին, խնդիրը պարզապես երկու հարուստ անձանց՝ Ջերարդ Գաֆեսճյանի և Հրայր Հովնանյանի միջև հակամարտություն չէր, ոչ էլ սոսկ տարաձայնություն ծրագրի չափի և ծավալի շուրջ։ Իսկական վեճն առաջացավ, երբ Հայկական համագումարի առաջնորդները փորձեցին իրենց ձեռքը վերցնել «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» կողմից նվիրաբերված բազմամիլիոն դոլար արժեցող թանգարանային շենքերի վերահսկողությունը և զրկել Գաֆեսճյանին, որպես «AGM&M» բարեգործական կազմակերպության խորհրդի անդամ, որևէ որոշում կայացնելու լիազորությունից։

Երկարատև դատավարությունից հետո, դաշնային դատավոր Քոլին Քոլար-Քոթելին 2011 թվականի հունվարի 26-ին վճիռ կայացրեց, որ թանգարանային շենքերը պետք է վերադարձվեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին»։ Նա ուժի մեջ թողեց 2003 թվականի նոյեմբերի 1-ին Ամերիկայի հայկական համագումարի կողմից ստորագրված դրամաշնորհային համաձայնագրում սահմանված «վերադարձման դրույթը», որով նախատեսվում է, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան և հուշահամալիր ստեղծելու նպատակով Համագումարին նվիրաբերած շենքերը կվերադարձվեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին», եթե Համագումարին չհաջողվի ավարտին հասցնել թանգարանի ստեղծումը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այդ պարտավորությունը հետագայում փոխանցվեց «AGM&M» կազմակերպությանը։

Ի պատասխան Համագումարի կողմից ներկայացված՝ 2011 թվականի հունվարի 26-ի վճիռը բողոքարկող նոր հայցին, դատավոր Քոլար-Քոթելին 2011 թվականի մայիսի 9-ին կայացրեց վերջնական որոշում՝ հրահանգելով, որ Համագումարը «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամին» փոխանցի թանգարանի շենքերի սեփականությունը, ոչ ուշ քան 2011 թվականի մայիսի 23-ը։ Նա մերժեց Համագումարի՝ դատը նորից սկսելու պահանջը։ Նա նաև խնդրեց դատավորի օգնականին իրեն ներկայացնել «AGM&M»-ի կողմից փոխհատուցման ենթակա՝ Գաֆեսճյանի իրավաբանական ծախսերի ճշգրիտ գումարը։

«Գաֆեսճյան ընտանիք hիմնադրամը» վստահաբար գոհ է կայացված վճռից, իսկ Համագումարը հավանաբար քննարկում է իր իրավական տարբերակները։ Սակայն, հաշվի առնելով «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» օգտին Դատավորի վերջին երկու վճիռները, լրացուցիչ դատավարությունները կամ բողոքարկումները չեն բխում ոչ Համագումարի, ոչ էլ ամերիկահայ համայնքի շահերից։ Ժամանակն է վերջ դնել դատական քաշքշուկներին և կենտրոնանալ գլխավոր նպատակի վրա՝ կառուցել Ցեղասպանության թանգարանը։

«Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» նախագահ Ջերարդ Գաֆեսճյանը, ճիշտ որոշում է կայացրել՝ հայտարարելով, որ «դատարանի եզրափակիչ վճիռը ազատ է թողնում մեզ, որպեսզի կառուցենք` Հայոց ցեղասպանության փաստի և շարունակվող հետևանքների մասին վկայող այս երկար սպասված թանգարանը և հուշահամալիրը»։

«Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» խորհրդի անդամ Ռոսս Վարթյանը խոստացավ, որ «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամը» կվերսկսի թանգարանի ծրագիրը «ԲՈԼՈՐ շահագրգիռ կազմակերպությունների և անհատների մասնակցությամբ»։ Ամերիկայի ձայնին տված իր հարցազրույցում, Վարթյանը հստակեցրեց, որ «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» ողջունում է Հայկական համագումարի մասնակցությունը նմանատիպ համահամայնքային կազմում։

Սա չափազանց խելամիտ մոտեցում է։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում. «ամեն ինչ ունի իր եղանակը… կա ժամանակ քանդելու և ժամանակ` կառուցելու… կա պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ»։ Այս դեպքում, կարելի է ավելացնել. կա ժամանակ դատ բացելու և ժամանակ` համաձայնվելու։

Մեկ տասնամյակ առաջ, երբ Հայկական համագումարի խորհրդի նիստում առաջին անգամ քննարկվում էր Հայոց ցեղասպանության թանգարանի գաղափարը, նախքան որևէ ներքին վեճերի ի հայտ գալը, կազմակերպիչները հարցրեցին իմ կարծիքը իրենց նախաձեռնության վերաբերյալ։ Ես առաջարկեցի նրանց հրավիրել ամերիկահայ գլխավոր կազմակերպություններին մասնակցելու այս համահամայնքային ջանքերին, որով կվերահսկվեին ֆինանսական միջոցների ձեռքբերումն ու այս համահայկական ծրագրի իրականացումը։ Այն ժամանակ, ցավոք սրտի, իմ խորհուրդը միաձայնությամբ մերժվեց։

«Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամը» ներկայումս շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ հրավիրելով ամերիկահայ գլխավոր կազմակերպություններին, ներառյալ Հայկական Համագումարին, ինչպես նաև հայ և օտար կարկառուն դեմքերին համախմբվել և կյանքի կոչել Հայոց ցեղասպանության թանգարանի և հուշահամալիրի ստեղծման երկար ժամանակ ձգձգված, շնորհալի ծրագիրը մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս վեհ նպատակը չորս տարվա ընթացքում իրագործելու համար ամեն ոք պետք է մի կողմ դնի այլ նկատառումները և կենտրոնանա այս հսկայական ծրագրի իրագործման վրա։ Ներքին հայկական մանր-մունր վեճերը միայն թուրքերին առիթ են տալիս ծաղրուծանակի ենթարկել հայերին և նրանց սուրբ դատը։ Դատավարությունների և բողոքարկումների վրա ավելորդ ժամանակ և դրամ վատնելու փոխարեն, ֆինանսական միջոցներն ու ուժերը պետք է ուղղվեն ավելի քան 100 միլիոն ԱՄՆ դոլար արժեցող այս կարևոր համալիրի ստեղծմանը։

Հայոց ցեղասպանության թանգարանը, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքի սրտում՝ Սպիտակ տնից երկու թաղամաս այն կողմ, կլինի 1.5 միլիոն անմեղ զոհերին նվիրաված հիշատակարան և Ցեղասպանությունը վերապրածների աննկուն ոգու հարգանքի տուրքը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում