Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը կործանիչներ են օդ բարձրացրել՝ ի պատասխան սահմանամերձ շրջաններում երեք ռուսական ինքնաթիռների անցնելու: Այդ մասին հաղորդել է Itar-Tass-ը:
Ճապոնիայի օդային տարածքի խախտում չի գրանցվել, սակայն ճապոնական կողմին դուր չի եկել, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներից մեկը՝ «Իլ-20»-ն, անցել է Կուրիլյան կղզիների վրայով:
Երկու «Տու-95» ռմբարկուներ թռել են Ճապոնական ծովի վրայով Կորեական թերակղզու կողմից և շարժվել են Հոկայդոյի կղզուց հյուսիս:









































