Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը, որն այս օրերին գտնվում է Նյու Յորքի բանտում՝ մեղադրվելով բռնաբարության մեջ, հայտարարել է, կարող է ինքնասպանություն գործել, և այդ պատճառով գտնվում է բանտապանների հսկողության տակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում անելով բանտի ղեկավարությանը:
Պատիժների կատարման վերահսկողության վարչության ներկայացուցիչը, որը ցանկացել է մնալ անանուն, ասել է, որ Դոմինիկ Ստորս Կանին հատուկ հսկողության տակ դնելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բժիշկները նրա առողջական և հոգեկան վիճակի մասին կարծիք են ներկայացրել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի ամենահավանական թեկնածու համարվող Դոմինիկ Ստրոս Կանին ձերբակալել են շաբաթ օրը նյույորքյան հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով: