Samsung Electronics ընկերությունը 2015-ից մշակիչներ կմատակարարի Apple-ի բջջային սարքավորումների համար: Այս մասին հաղորդում է The Korea Economic Daily-ն: Խոսքը նոր սերնդի A9 նանոմշակիչների մասին է, որոնք կօգտագործվեն iPhone 7-ը ստեղծելիս:
Samsung-ն Apple ընկերությանը մշակիչներ է մատակարարել 2007-ից, սակայն նախորդ տարի 20 A8 նանոչիպերի մատակարարման պայմանագիրը տանուլ է տվել TSMC թայվանական ընկերությանը: Դա տեղի է ունեցել ամերիկյան ընկերության հետ պատենտային վեճերի պատճառով:
Այնուամենայնիվ, կորեական ընկերությանը հաջողվեց գերազանցել իր թայվանական մրցակցին՝ 14 նանոմետրանոց տոպոլոգիական ձևաչափերին անցում կատարելիս: Դա էլ օգնեց Saumsung-ին վերադարձնել Apple-ի հետ պայմանագիրը:








































