Գեզի պուրակի բողոքի ակցիաների հետաքննման շրջանակում անցկացված ոստիկանական «ռեյդերի» ընթացքում ձերբակալված 15 մարդկանց գործերն ուղարկվել են Իզմիրի դատարան:
Ձերբակալություններն անցկացվել են հուլիսի 12-ին՝ երկրի 4 քաղաքների՝ Իզմիրի, Բալըքեսիրի, Մանիսայի ու Բուրսայի 16 հասցեներով:
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են հասարակական ունեցվածքին և շինություններին վնաս հասցնելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու մեջ:
Ավելի վաղ Իզմիրում ևս 3 ոստիկանական հատուկ օպերացիաներ են անցկացվել, որոնց շրջանակում ձերբակալվել է 42 մարդ: Նրանցից միայն 5-ին են ազատ արձակել:








































