Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Եթե կողմերը որոշեն, կարող են պատերազմ սկսել ցանկացած պահի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը


– Ադրբեջանցի քաղաքական գործիչները հաճախ են ակնարկում այն մասին, որ Իրանում որոշակի խնդիրներ ի հայտ գալուն զուգընթաց կարող են վերսկսվել հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները: Դուք էլ նախկինում չէիք բացառում, որ Իրանում ցանկացած խնդրի առաջացումը կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այս երկու խնդիրների կապը:


– Ուղղակիորեն Իրանի խնդիրը կապված չէ ԼՂ հակամարտության հետ, բայց տարածաշրջանն այնքան փոխկապակցված է, որ առաջացել է չափազանց դժվար հավասարակշռությունների համակարգ` անշուշտ ոչ կատարյալ, բայց որը պահպանում է ստատուս քվոն: Այս հավասարակշռության պահպանման մեջ դեր են խաղում ե՛ւ ադրբեջանա-թուրքական, ե՛ւ հայ-իրանական, ե՛ւ ադրբեջանա-իրանական հարաբերությունները, որոնք, ըստ էության, միմյանցից բավականին տարբեր են: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը առանցքային է և անգամ այն գործընթացները, որոնք ի սկզբանե որևէ կապ չունեն այս խնդրի հետ, ի վերջո հանգում են այս խնդրին, ինչպես օրինակ` հայ-թուրքական գործընթացը: Այդ իսկ պատճառով, եթե պատկերացնենք մի այնպիսի իրավիճակ, երբ Իրանում սկսվի շատ ակտիվ պայքար նախագահի և հոգևոր առաջնորդի միջև, ապա հարց կլինի, թե ո՞ր ճանապարհով կգնա Իրանը՝ կրոնապետությա՞ն, թե՞ պարսկական ազգայնականության: Բայց պարզ է, որ այս հանգամանքի վրա կարող է հենվել Միացյալ Նահանգները` լուծելու իր խնդիրները կապված Իրանի հետ: Չեմ կարծում, որ այս հարցում Ադրբեջանը թույլ կտա ամերիկացիներին օգտագործել իր տարածքը, բայց եթե ներքին և արտաքին գործոնները լրջորեն ապակայունացնեն Իրանը, ապա այդ ժամանակ կարելի է սպասել ամեն ինչի` ե՛ւ մեծաթիվ փախստականների, ե՛ւ ընդդեմ ամերիկացիների մեծ խաղ սկսելու իրանական իշխանությունների փորձերի, ինչը կարող է ազդել նավթային ռեսուրսների վրա: Պարզ է, որ Իրանը չունի համապատասխան ռազմական պատասխան, բայց այլ պատասխաններ ունի` արմատական տրամադրված մուսուլմանական երկրների աջակցությունը, նավթ, Կասպից ծով: Եթե այս ամենը տեղի ունենա Իրանի շուրջ, ապա կսկսվի փոթորկի նման մի բան, և դա կազդի բոլորի վրա: Իսկ քանի որ տարածաշրջանում ստեղծված հավասարակշռությունը չափազանց բարդ է, ապա շատ հեշտ է այն խախտել ձեռքի մեկ շարժումով:


– Իսկ կարո՞ղ է այդ հավասարակշռության խախտման վրա ազդել վրացական խորհրդարանի վերջին որոշումը` դադարեցնել ռուսական ռազմակայան տրանզիտը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա կարծիք, թե Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը:


– Դա, իհարկե, տեխնիկապես բարդացնում է իրավիճակը, բայց այդ որոշումը սպասելի էր, քանզի առնվազն տարօրինակ կլիներ, որ չունենալով հարաբերություններ` Վրաստանը թույլ տար Ռուսաստանին իր տարածքով ռազմական տեխնիկա անցկացնել: Կարծում եմ` այլ ճանապարհներ կգտնվեն:


– Իսկ որո՞նք են այդ ճանապարհները: Այսօր խոսվում է թուրքական ճանապարհի մասին, ըստ Ձեզ, դա իրակա՞ն է:


– Թուրքիայի ճանապարհն օգտագործելը իրական չէ, կարծում եմ` դա կարվի օդային ճանապարհով: Ընդհանուր առմամբ այս իրավիճակը քաղաքական փոփոխությունների չի հանգեցնի, քանզի Գյումրիի ռազմաբազաները Ռուսաստանին ռազմական տեսանկյունից այդքան էլ անհրաժեշտ չեն, բայց անհրաժեշտ է որպես քաղաքական երաշխիք:


– Տարածաշրջանային վերջին այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարության մեջ նշել էին, թե եկել է խաղաղ համաձայնության գալու ժամանակը: Ձեր գնահատմամբ, իրո՞ք եկել է այդ պահը:


– Բա էլ ուրիշ ի՞նչ նոր բան կարող են ասել միջնորդները: Իհարկե, եկել է ժամանակը, վաղուց ժամանակն է կնքել խաղաղության համաձայնագիր, բայց դե կողմերն էլ ասում են` կկնքենք միայն այն դեպքում, երբ մեր պահանջները բավարարվեն: Կարծում եմ` հասկանալի է այս հայտարարության իմաստը, բացատրելի, բայց դեռևս ոչ մի բան չպարտադրող:


– Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան հաջորդ եռակողմ հանդիպումը կայանալու է ամռանը: Չե՞ք կարծում, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի նման հանդիպումների ինտենսիվությունը նվազել է: Կարելի՞ է ասել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՄԽ մյուս անդամները հասկացել են, որ նման հանդիպումները որևէ բան չեն տալիս:


– Նման հանդիպումների քանակը նվազել է, բայց հարաբերությունները ինտենսիվորեն պահպանվում են` վերջերս հանդիպեցին արտգործնախարարները: Այստեղ այն իրավիճակն է, երբ գործընթացը կարևոր է արդյունքից, քանզի անգամ արդյունք չտվող գործընթացի դադարեցումը կհանդիսանա բացասական ետընթաց: Իհարկե, այդ հանդիպումների քանակը նվազել է այն պատճառով, որ կողմերի «ձգվելու» աստիճանը արդեն պարզ է, և հստակ է, որ դեռևս դրանց փոփոխման նախադրյալներ չկան: Սա դիվանագիտական կաղապար է, որն անհրաժեշտ է, քանզի այլ տարբերակ չկա: Կարծում եմ, որ Մեդվեդևը միայնակ չի գործում, այլ գործում է Մինսկի խմբի շրջանակներում, սակայն պետք է հասկանալ, որ ներկայումս ինստիտուտների, միջազգային կազմակերպությունների դերը բավականին նվազել է` ոչ միան ԵԱՀԿ ՄԽ-ն, այլ նաև մյուսները, անգամ ՆԱՏՕ-ն, որը վերջին շրջանում չափազանց հաջողակ էր թվում, կամ Եվրամիությունը, այսօր կորցնում են իրենց դերը, քանզի ամեն ինչ է փոխվում, քանզի այդ կազմակերպությունները ստեղծվել են որոշակի իրավիճակում որոշակի խնդիրներ լուծելու համար: Իսկ իրավիճակն այսօր փոխվում է և փոխվում է այնքան արագ, որ ոչ ոք չի հասցնում անգամ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ: Այս պայմաններում երկրներն էլ սկսում են գործել ինքնուրույն` այդ կազմակերպություններց դուրս, և դա վերաբերում է ինչպես մեծ տերություններին, ինչպես օրինակ` Ֆրանսիան հիասթափվեց ԵՄ-ից և որոշեց միայնակ լուծել Լիբիայի հարցը, այնպես էլ փոքր երկրներին:


– Իսկ այս պարագայում, երբ ինչպես Դուք նշեցիք, միջազգային կազմակերպությունների դերը նվազել է, հնարավո՞ր է որ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով և անեն դա` առանց հաշվի առնելու այդ կազմակերպությունների նշանակությունը:


– Եթե կողմերը որոշեն, ապա կարող են պատերազմ սկսել ցանկացած պահի, և ոչ մի ուժ նրանց չի կարողանա կանգնեցնել, սակայն այդ ուժերը ստիպված են լինելու կարգավորել հետևանքները, քանզի դրանք կլինեն այնպիսին, որ չեն ազդի միայն Հայաստանի և Ադրբեջանի վրա: Բայց ինստիտուտների քայքայումը չի նշանակում առանձին գերտերությունների հետաքրքրությունների ըմբռնման վերացում, և հստակ է, որ Հայաստանում ու Ադրբեջանում սթափ գնահատական կա շրջապատող իրավիճակի նկատմամբ, և երկուսն էլ հասկանում են, որ գերտերությունների հետաքրքրությունները չեն վերացել, և թեկուզ ինստիտուտները չեն գործում, սակայն առանձին պետությունները չեն թափ տա իրենց ձեռքերն ու ասի` «ինչ ուզում են թող անեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում