2 մարդ է զոհվել Մեծ Բրիտանիայի կենտրոնական Լեստերշիր կոմսությունում թեթև շարժիչային ինքնաթիռի վթարի հետևանքով, գրում է Guardian-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել գյուղական տեղանքում: Վթարի պահին ինքնաթիռում եղել է միայն 2 մարդ: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են նրանց մահը, հաղորդում է RIA Novosti-ն:
Վթարի պատճառները դեռ չեն ճշտվել: Կատարվում է հետաքննություն:











































