Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ջրի բերած` ջրապտույտի տարած

Հայաստանում երևի թե չկա մեկը, ով միամտաբար կարծի, որ Վազգեն Խաչիկյանը Հայաստանի ամենակոռումպացված դեմքն է և յուրացրել է ավելի քան 113 միլիոն դրամ: Հայաստանում երևի թե նույնիսկ մեկ միլիոն դրամը չի կարող շրջանառվել առանց վերին իշխանության գիտության, ուր մնաց 113 միլիոն դրամը շորթվի պետությունից: Սա թերևս Հայաստանի իշխանական համակարգի առումով աքսիոմատիկ ճշմարտություն է:

Հետևաբար, երևի թե քննարկելու խնդիր չկա, թե արդյո՞ք Խաչիկյանը ինչ որ արել է, իշխանության գիտությամբ է արել, թե՞ ոչ: Ստեղծված իրավիճակում կարծես թե ընդհանրապես քննարկելու խնդիր չկա. Հայաստանի իշխանական համակարգը պահվում է համատարած ապօրինությունների և շորթումների հաշվին, սկսած ընտրությունից, մինչև առօրյա գործունեություն և կենցաղ: Այստեղ կա հետևություններ անելու խնդիր, որ ունեն խաչիկյանակերպ պաշտոնյաները, ովքեր ներկայումս իշխանության գիտությամբ կատարում են այն առաքելությունը, որը ընդամենը ամիսներ առաջ նրանց նման կատարում էր նաև Վազգեն Խաչիկյանը, մտքի ծայրով իսկ չանցկացնելով, որ կարող է գալ մի պահ, երբ իրեն պարզապես կդնեն պատասխանատվության առաջ:

Խաչիկյանի օրինակը թերևս պետք է դաս լինի բոլոր պաշտոնյաների համար: Ընդ որում դաս լինի ոչ միայն այն առումով, որ չի կարելի գողանալ, այլ որ չի կարելի գործարքի գնալ անօրինականության վրա ձևավորվող իշխանական համակարգի հետ: Չի կարելի գործարքի գնալ, որովհետև այդպիսի համակարգերը բացարձակապես անկանխատեսելի են և նրանց հետ որևէ համաձայնություն չունի երաշխիք: Իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է իրենցից մեկին դարձնել Խաչիկյան, ու բանն էլ այն է, որ այդ պարագաներում իրենք անելու բան այլևս չունեն և ստիպված են ընդամենը հուսալ, որ իրենց հանդեպ շատ խիստ չեն վարվի: Իսկ Խաչիկյանը հաստատ վերջինը չի լինելու:

Բայց վտանգավորն իհարկե դա չէ, այլ այն, որ ոչ ոք, նույնիսկ ինքը` իշխանությունը չգիտի, թե ով է լինելու հաջորդը: Իշխանությունը մի բան գիտի միայն, որ եթե հաջորդ չլինի, ապա հաջորդը լինելու է հենց ինքը իշխանությունը: Հետևաբար Խաչիկյանը պետք է շարունակություն ունենա, պետք է լինի ասենք Խաչիկյան-2, Խաչիկյան-3, Խաչիկյան-4, ու այդպես այնքան, մինչև հասարակությունը չհավատա, որ երկրում կոռուպցիայի դեմ իրական պայքար է ընթանում: Մինչդեռ հասարակությունը երբեք էլ չի հավատալու, քանի որ շատ լավ գիտե, թե ում հովանավորությամբ է երկրում կոռուպցիան ծաղկում, և լավ տեսնում է, որ կոռուպցիայի իրական հովանավորներին հերթը չգիտես ինչու չի հասնում:

Եվ որքան շատ են ձերբակալվում խաչիկյանները, այնքան ավելի է պարզ է երևում այդ ամենի ձևականությունն ու քարոզչականությունը, այդքան ավելի պարզ է դառնում անկեղծության բացակայությունը: Այլ կերպ ասած, իշխանական համակարգը հայտնվել է մի տեղապտույտի, մի փակ շրջանի մեջ, որից դուրս գալու համար փորձում է թեթևանալ և ազատվել բալաստներից, բայց միևնույն ժամանակ արդյունքում ստացվում է ինքնախժռում, ինչից համակարգն է’լ ավելի է ծանրանում և հանձնվում ջրապտույտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում