Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

ՀԱԿ համակարգող. «Իշխանությունը պետք է հասկանա` եթե մտել են գործընթացի մեջ, պետք է գնան երկխոսության» (տեսանյութ)

Այսօր Արթիկում բացվեց Հայ ազգային կոնգրեսի գրասենյակը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Արթիկ էին ժամանել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ և նախկին քաղբանտարկյալներ` Մյասնիկ Մալխասյանը, Հարություն Ուռուտյանը, Աշոտ Զաքարյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը, նախկին քաղաքապետ` Վահագն Խաչատրյանը:

Նորաբաց գրասենյակի բացումից հետո Կոնգրեսի ներկայացուցիչները հանդիպեցին Արթիկի ՀԱԿ ակտիվիստների և համակիրների հետ: Հանդիպմանը ելույթ ունեցան Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Մյասնիկ Մալխասյանը, Ստեփան Մինասյանը:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ վերջին 3 տարվա ընթացքում ՀԱԿ-ն ամբողջ հանրապետությունում`40 շրջաններից 30-ում արդեն բացել է շտաբ, գումարած 10-ը` մայրաքաղաքում, Դավիթաշեն համայնքում շուտով կբացվի գրասենյակ, ինչպես նաեւ` Դիլիջանում և Նոյեմբերյանում:

«Ժողովրդի պահանջը արտահերթ ընտրություններ են: Մենք որևէ այլ բան չունենք խոսելու իշխանությունների հետ: Մեզ պետք է Հայաստանում ձևավորել լեգիտիմ իշխանություն, մեզ պետք է, որպեսզի վստահ լինենք, որ ընտրությունները կլինեն արդար: Մենք իշխանությունների հետ բանակցելու ենք սրա շուրջ: Եթե ժողովուրդը տեսնի լուծում չկա թեկուզ երկխոսության միջոցով` հասարակության դժգոհությունը, զայրույթը այլ ձևեր է ընդունելու: Դրա համար իշխանությունները պետք է հասկանան` եթե մտել են գործընթացի մեջ, ուրեմն պետք է գնան երկխոսության, որի ընթացքում մենք կտեսնենք` կամ իրենք անում են ինչ-որ քայլեր, գնում են ինչ-որ զիջումների, որոնք մենք կներկայացնենք ժողովրդին, կտեսնենք` ժողովուրդը համաձա՞յն է, որ օրինակ` այս ժամկետներում անցկացվեն ընտրություններ:

Եթե մենք հասնում ենք դրան` լավ, ուրեմն կմտնենք այդ ընտրապայքարի մեջ: Բայց եթե տեսնենք, որ իշխանությունները ձգձգում են, ժամանակ են շահում, տարբեր հնարքների են գնում միայն մի նպատակով, որպեսզի ժողովրդի զգոնությունը բթացնեն և կամաց-կամաց այս պայքարը տանեն դեպի հերթական ընտրություններ` այդ ժամանակ կհավաքենք ժողովրդին, կասենք` այդ մարդիկ խաբում են, մեր համբերությունը հատված է, եկեք նորից սթափեցնենք նրանց: Սա է ճանապարհը: Երկու դեպքում էլ` թե՛ նորմալ երկխոսության, թե՛ ժամանակ ձգձգելու` պետք է ժողովրդի ակտիվությունը, որովհետև ժողովրդով ենք որևէ բանի հասնելու, մեր միակ զենքը ժողովուրդն է»,- նշեց Լ.Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում