Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի անձնական քարտուղար Ուիլյամ Նայը այսօր Բրիտանիայի Հաշվիչ պալատին պետք է հաշվետվություն ներկայացնի արքայազնի ու նրա կնոջ կողմից հարկերի վճարման մասին:
Ավելի վաղ արքայազն Չարլզին մեղադրելեն հարկերից խուսափելու և ֆինանսական խարդախությունների մեջ:
Մասնավորապես, հանրապետականների կողմնակիցները դիմել են Թագավորության հարկային ու մաքսային ծառայությանը՝ խնդրելով հետաքննել 2011-2012թթ. արքայազնի կողմից հարկերից խուսափելու փաստը:
Դքսուհի Քորնուոլը, որի կարողությունը գնահատվում է 700 մլն ֆունտ ստեռլինգ, նրան բերել է 18 մլն ֆունտ ստեռլինգի եկամուտ: Խորհրդարանի հանրապետական պատգամավորների կարծիքով՝ արքայազնը այդ գումարից պետք է հարկեր վճարի:
Մինչդեռ թագավորական պալատը հայտարարում է, որ Քորնուոլ դքսությունը մասնավոր ժառանգական սեփականություն է ու դրանից չպետք է գանձել կապիտալի հավելաճի հարկ՝ հաղորդում է Interfax-ը:








































