Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսն այցելել է Ադրբեջանի Միլլի մեջլիս (խորհրդարան): Վերջինիս խոսնակ Ասադովը հայտարարել է, որ ինքը Կլաուսին պատմել է ղարաբաղյան հակամարտության մասին, ինչը հանդիսանում է իր երկրի ամենածանր խնդիրը:
Ի պատասխան՝ Կլաուսը նշել է, թե հուսով է, որ այդ հարցը մոտ ապագայում արդարացի լուծում կգտնի (ի դեպ, սա բավարար էր եղել, որպեսզի ադրբեջանական լրատվամիջոցն այս նյութը վերնագրեր հետևյալ կերպ. «Չեխիայի նախագահն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»):
Կլաուսը նաև նշել է, որ շահագրգռված է Ադրբեջանի հետ բազմակողմ կապերի ընդլայնմամբ, և որ իր երկիրն աջակցում է Ադրբեջանի եվրաինտեգրմանը:
Ասադովը նշել է, որ եթե նախորդ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 38 միլիոն դոլար, ապա այս տարվա երկու ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 48 միլիոն դոլար: