«Մանչեսթեր Սիթի»-ի 31-ամյա բրազիլացի պաշտպան Դուգլաս Մայկոնն առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կդառնա «Ռոմա»-ի ֆուտբոլիստ:
Իտալական մամուլի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստն այսօր առավոտյան մեկնել է Հռոմ, որտեղ բուժզննման կենթարկվի և անձնական պայմանագիր կստորագրի իտալական թիմի հետ:
Օդանավակայանում Մայկոնին,ով մինչ «Սիթի» տեղափոխվելը հանդես էր գալիս «Ինտեր»-ի կազմում, դիմավորել են «Ռոմա»-ի մոտ 50 երկրպագուներ: Սպասվում է, որ կողմերը 2 տարվա պայմանագիր կկնքեն:









































