Ինտերնետում բացվել է Web Art Academy կայքը, որտեղ բոլոր ցանկացողներին առաջարկվում են օնլայն դասընթացներ` նկարելու դասական բոլոր հմտություններին սովորեցնելու հնարավորությամբ: Այցելուներին առաջարկվում է կես տարվա համար նախատեսված դասընթացների շարք, որի գինը մեկ ամսվա համար կազմում է 47 դոլար: Այս ժամկետում, ըստ կայքի հեղինակների, հնարավոր է ձեռք բերել մատիտով և յուղաներկով նկարելու հմտություններ:
Կայքի ստեղծողները` Նատալի Ռիչին և Վլադիմիր Լոնդոնը, պատմել են, որ ինտերնետում իրենց չի հաջողվել հայտնաբերել նմանատիպ ռեսուրս, որը կուսուցաներ նկարելու հմտություններ: Դրանից հետո նրանք եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ստեղծել նման կայք:
Կայքի հեղինակները նշում են, որ իրենց առաջարկածն ունի մեկ առանձնահատկություն. ի տարբերություն ժամանակակից արվեստի դպրոցների, իրենք առաջարկում են նկարելու դասական կարողություններ, ինչին ժամանակակից դպրոցներում գրեթե ուշադրություն չեն դարձնում:
Կայքում նշում են, որ 47 դոլարը շատ պայմանական թիվ է, և այն կբարձրանա հետագայում: Առաջարկված ցածր գնի պատճառը նոր բացված կայքի նկատմամբ շատ մարդկանց ուշադրությունը հրավիրելն է: Վճարելով կուրսի համար հեղինակները տրամադրում են նաև արվեստի վերաբերյալ 24 էլեկտրոնային գրքերի ազատ ներբեռնում: