Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Սերժ Սարգսյանի անկեղծության պահը

Այն տրամաբանությունը, որի մեջ մտել է Սերժ Սարգսյանը վերջին շրջանում, ստիպում է նրան ինչ որ բան անել: Եթե լրագրողին հայհոյած Սաշիկ Սարգսյանը պատասխանատվության չենթարկվի, ապա մեղմ ասած անհասկանալի կլինեն այն բարենորոգչական ելույթները, որ ունենում է Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով: Բանն այն է, որ թե՛ հարազատի, թե՛ կուսակցապետի, թե՛ երկրի նախագահի տեսանկյունից Սերժ Սարգսյանը պարտավոր է արձագանքել: Նա կարող է դա անձամբ չանել, այլ օգտագործել համապատասխան պետական, իրավական մեխանիզմները, որոնց շրջանակում էլ լրագրողին հայհոյած պատգամավորը պատասխան կտա:

Բայց, ցանկության դեպքում նա ունի նաև իր եղբորն անձամբ պատասխանատվության ենթարկելու իրավասություն, որպես ՀՀԿ կուսակցապետ նրան պարտադրելով դիմում գրել կուսակցությունից և խմբակցությունից դուրս գալու համար: Հազիվ թե հանրության շրջանում որևէ մեկը ավելորդ պատրանքներ ունենա Սերժ Սարգսյանի այսպես ասած ժողովրդավարական հայացքների կապակցությամբ: Բոլորն են հասկանում, որ նա դրանց օգնությանն է դիմում թե Հայաստանի հասարակության, թե միջազգային հանրության հարաճուն ճնշման ներքո: Հակառակ պարագայում Սարգսյանը գոնե կփորձեր մարտի 1-ին կանխել Ռոբերտ Քոչարյանի ձեռնարկած ուժային քայլերը և թույլ չտալ, որ իր նախագահությունը կառուցվի խաղաղ ցուցարարների արյան և քաղբանտարկյալների ընտանիքների տառապանքների վրա:

Սակայն, ներկայումս Սերժ Սարգսյանը ձեռնարկում է քայլեր, թեկուզ ստիպված, որոնք կարող են Հայաստանում որակապես փոխել առկա իրավիճակը և ստեղծել անկյունաքարեր, որոնք այլևս անշրջելի դարձնեն այդ փոփոխությունը: Սաշիկ Սարգսյանի դեպքը, երբ փորձում ենք նայել Հայաստանում ներկայումս տեղի ունեցող ներքաղաքական բավական լուրջ պրոցեսների համատեքստում, ընդամենը կարող է կաթիլ թվալ ջրում: Սակայն իրականում այն շատ հանգուցային կաթիլ է: Հենց այդ կաթիլի հանդեպ վերաբերմունքն է, որ Սերժ Սարգսյանի գլոբալ գործողությունների հանդեպ հասարակական վերաբերմունքի հարցն է լուծելու: Այդ առումով, Սարգսյանի համար ներկայիս իրավիճակը իսկապես վճռական է. կամ նա ամենայն անաչառությամբ պատասխանատվության մեխանիզմներ է ապահովում կատարվածի համար, կամ էլ կրկնում է այն, ինչ եղավ Ռուբեն Հայրապետյանի դեպքում, և վերջնականապես ցույց տալիս թե՛ հասարակությանը, թե՛ Արևմուտքին, որ իր հետ թեկուզ պարտադրված բարեփոխումների հույս կապելը բացարձակապես ավելորդ է, քանի որ իր աշխարհայացքը և արժեհամակարգը գտնվում են լիարժեք ֆեոդալիզմի փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում