Բոստոնի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը գտնվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի տան մոտ՝ հաղորդում է The Boston Herald-ը:
Քաղաքական գործչի մամլո քարտուղար Գլեն Ջոնսոնի խոսքերով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի, երբ Քերին այցելել է կնոջը՝ հիվանդանոց:
Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության գործակալության ներկայացուցիչները նկատել են, թե անհայտ տղամարդն ինչպես է լուսանկարում Քերիի առանձնատան պատուհանը, և օգնության համար դիմել են Բոստոնի ոստիկանական բաժին: Ջոնսոնի խոսքերով՝ իրավապահ մարմինները հարցաքննել են նրան և որոշ ժամանակ անց ձերբակալել՝ բաց տարայով ալկոհոլ պահելու համար:
Ձերբակալվածի ավտոմեքենան խուզարկելիս հայտնաբերվել է պնևմատիկ զենք:








































