Կիրակի օրն առնվազն 18 մարդ է զոհվել Իդոնեզիայի Պապուա գավառում տեղի ունեցած բռնցքամարտի ժամանակ, երբ բախվել են 2 ցեղերի ներկայացուցիչները: Այս մասին հաղորդում է Detik.com կայքը:
«Ինդոնեզիայի կառավարությունը սգում է 18 մարդու մահը՝ Նաբրիա քաղաքում բռնցքամարտի մրցույթի ընթացքում տեղի ունեցած հուզումների արդյունքում»,- հայտարարել է քաղաքական, արդարադատության և անվտանգության հարցերով նախարար-կոորդինատորը:
Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ պապուսաների մի ցեղի երկրպագուները չեն ճանաչել իրենց ցեղակցի պարտությունը տարածաշրջանի գավաթի մրցույթում և ռինգի ուղղությամբ աթոռներ են նետել:











































