Չինաստանում 23-ամյա աղջիկը iPhone-ով խոսելիս զոհվել է հոսանքահարվելու հետևանքով: Այս մասին է տեղեկացնում չինական «Սինխուա» գործակալությունը՝ հղում կատարելով զոհվածի հարազատներին:
Այս դեպքի մասին աղջկա ավագ քույրը պատմել է չնական Weibo միկրոբլոգում: Մա Այ Լունը մահացու հարված է ստացել, երբ պատասխանել է հեռախոսազանգին: Այդ պահին սարքավորումը լիցքավորվելիս է եղել:
«Հուսով եմ, որ Apple ընկերությունը կբացատրի, թե ինչպես կարող էր դա պատահել: Մի օգտագործեք ձեր հեռախոսները, երբ դրանք լիցքավորվում են»,- գրել է աղջկա քույը: Հաղորդագրությունը համացանցում բազմաթիվ անգամներ մեջբերվել է:
Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի ոստիկանությունը հաստատել է, որ աղջիկը մահացել է հոսանքահարվելու հետևանքով, սակայն չի տեղեկացրել, որ ողբերգության պատճառը հենց iPhone-ն է եղել:
Զոհվածի քույրը մտադիր է Apple-ից արդարություն պահանջել: Կիրակի օրը ընկերությունը հայտարարել է, որ ցավում է կատարվածի համար:
Ընկերությունը մտադիր է մանրամասն հետաքննել տեղի ունեցածը և սերտ կհամագործակցի հետաքննության հետ, ասվում է հայտարարության մեջ: