Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Հաղթահարել անորոշության օջախները և անցնել առաջ

«Մոսկովսկիե Նովոստի» թերթին տված հարցազրույցում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ներքաղաքական խնդիրների մասին, ասել էր, թե երախտապարտ է իր նախորդներին և զերծ է մնում դժվարությունների պատասխանատվությունը նրանց վրա դնելու գայթակղությունից:

Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը նախորդ ասելով նկատի ունի նախորդ նախագահներին` Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին: Բայց, նաև երևի թե պետք է հասկանալի լինի, որ նախագահ հասկացությունը չի ենթադրում զուտ կոնկրետ անձ: Նախագահը թիմն է, առնվազն գոնե մի քանի առանցքային դեմքերից բաղկացած, որոնց վրա կառուցվում է որևէ նախագահական կառավարում: Որևէ անձ միայնակ չէ, որ իրացնում է իր քաղաքականությունը: Եվ այդ իմաստով, հետաքրքրական է մի հանգամանք, որի վրա ներկայումս կարծես թե քիչ է ուշադրություն դարձվում: Խոսքը Վանո Սիրադեղյանի խնդրի մասին է, որը Տեր-Պետրոսյանի թիմում եղել է առանցքային, շատ կարևոր դերակատար: Թերևս նույնքան կարևոր և նշանակալից, կամ գուցե ավելի, քան օրինակ Սերժ Սարգսյանը Քոչարյանի թիմում: Ուրեմն, արդյո՞ք Սերժ Սարգսյանը երախտապարտություն հայտնելով Տեր-Պետրոսյանին, նույնը հայտնում է նաև նրա թիմի թերևս ամենակարևոր անդամներից մեկին` Վանո Սիրադեղյանին, որի հետ, ի դեպ, աշխատել է նույն կառավարությունում, ուժային համակարգում:

Սերժ Սարգսյանն ունի՞ խնդիր Սիրադեղյանի հետ, թե՞ ոչ: Ներքաղաքական, ներպետական զարգացումների առումով երևի թե բավական էական կլիներ այդ հարցի պարզաբանումը: Եթե Սերժ Սարգսյանը խնդիր ունի, ապա կարծես թե այդ առումով իրավիճակի էական փոփոխություն չկա, իսկ եթե չունի և իր երախտապարտության «ցուցակն» է ներառում նաև Սիրադեղյանին, ապա այստեղ արդեն կարող են լինել հետաքրքրական զարգացումներ, ընդուպ մինչև իշխանական մակարդակով անվտանգության երաշխիք տալը Սիրադեղյանի վերադարձի համար: Խոսքն առոք-փառոք վերադարձի մասին չէ: Ամենևին: Խոսքն այն մասին է, որ նրան տրվի արդար և անաչառ դատաքննության երաշխիք, քանի որ դա պետք է նաև Վանո Սիրադեղյանին, իր հանդեպ մեղադրանքները, եթե դրանք իսկապես անհիմն են, վերջնականապես հանելու համար:

Բայց այդ զարգացումն ինքնին կարող է պետության մեջ բերել որակապես նոր միտումներ պարունակող գործընթացների մեկնարկի, թեկուզ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանի պետականության կայացման գործընթացի առանցքային դեմքերից մեկն է:

Բանն այն է, որ ամեն այդպիսի դեմքի հետ կապված անորոշությունը պետության անցյալի, ներկայի ու ապագայի անորոշություն ենթադրում առնվազն տվյալ դեմքի կալիբրով: Պետական ապագան հստակեցնելու և որակապես նոր հունի մեջ դնելու համար թերևս խիստ կարևոր են պետական ընթացքի այդ անորոշ կետերն ու հանգամանքները որոշակիացնելու փորձերը: Հենց այդ տեսանկյունից էլ Սերժ Սարգսյանի երախտապարտությունն իր նախորդներին ունի թերևս առարկայանալու անհրաժեշտություն, թե՛ նրանց, թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը առկա անորոշությունները հաղթահարելու հնարավորություն ստեղծելու տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում