Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակության անդամները մայիսի 17-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, եղան Ցեղասպանության թանգարանում:
Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում, Հիշողության պուրակում տնկեց մշտադալար եղևնի: