The Washington Post-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ը և «Թալիբանի» ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել Գերմանիայի տարածքում` քննարկելու Աֆղանստանում ներքաղաքական կարգավորման հարցերը: Թերթն այս տեղեկությունը ստացել է Աֆղանստանի կառավարությունում իր աղբյուրից:
The Washington Post-ը հայտնում է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս բանակցությունների ժամանակ առաջընթացի մասին կհայտարարի հուլիսին, երբ քննարկվելու է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը: Նշվում է, որ թալիբների առաջնորդ Մոլլա Օմարի մերձավորներից մեկը և ԱՄՆ կառավարության ներկայացուցիչն առնվազն երեք անգամ հանդիպել են Գերմանիայում և Քաթարում:
Բանակցությունները կազմակերպվել են արաբական և եվրոպական մի շարք երկրների կառավարությունների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների միջնորդությամբ: Ընդ որում` թալիբները հաստատել են ամերիկացիների հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու իրենց շահագրգռվածությունը:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչն այս տեղեկությունը չի մեկնաբանել` նշելով, որ «ԱՄՆ-ը Աֆղանստանում և տարածաշրջանում կապերի լայն ցանց ունի»: Գերմանացիներն այս չեն մեկնաբանում: