Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Տեղի ունեցավ Հայաստանի և Հունգարիայի խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հունգարիայի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ մայիսի 17-ին տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով։

Ողջունելով հունգար գործընկերոջը և նրա ղեկավարած պատվիրակությանը` Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, այցը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ «Մեր ցանկությունն է Հունգարիայի հետ հաստատել բազմաբնույթ փոխշահավետ հարաբերություններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը։ Աժ նախագահը նշեց, որ Հունգարիան Հայաստանում դեսպանություն չունի, և դրա բացումը կխթանի երկկողմ կապերի սերտացմանը։

ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի հանդեպ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության կապակցությամբ։ Նրա խոսքերով` Հայաստանում բարձր են գնահատում այն հանգամանքը, որ հայերը Հունգարիայում ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ և օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից։
Հովիկ Աբրահամյանը կարևորեց համագործակցությունը միջազգային կառույցներում։ Նա նշեց, որ Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքական համագործակցությունն ինտենսիվ զարգանում է։ Արևելյան գործընկերության ծրագիրը Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում։ Անդրադառնալով ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին` ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ լիովին կիսում են Արևելյան գործընկերության շրջանակներում տարբերակման մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ տեսակետը։ Եվրոպական հանձնաժողովը անհատական մոտեցում պետք է դրսևորի ոչ միայն Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջև։

Նշելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան ԵՄ տարբեր մակարդակներով պատվիրակությունների այցերը Հայաստան, ՀՀ ԱԺ նախագահն ասաց, որ դրանք հնարավորություն տվեցին Եվրախորհրդարանի պատգամավորներին անձամբ ծանոթանալու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները կողմ են, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում։

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը նշեց, որ փոխայցելությունները կակտիվացնեն երկու երկրների հարաբերությունները, որոնք չօգտագործված մեծ ռեսուրսներ ունեն։ Խոսքը վերաբերում է հատկապես տնտեսական համագործակցությանը։

Լասլո Կյովերը ընդգծեց, որ Հունգարիան բարձր է գնահատում հունգարահայ համայնքի գործունեությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց մշտապես վճռորոշ դերակատարություն է ունեցել Հունգարիայի պատմության մեջ։

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ Հունգարիան կարող է աջակցություն ցույց տալ եվրաինտեգրման ճանապարհը բռնած Հայաստանին` փոխանցելով իր փորձն այդ ուղղությամբ։
ՀՀ ԱԺ նախագահը կարևորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, նշեց, որ դրան կնպաստեն երկու խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերը։ Հովիկ Աբրահամյանը տարակուսանք հայտնեց Հունգարիայի խորհրդարանում մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հակահայկական բնույթի բանաձևի նախագծի կապակցությամբ։ Հույս հայտելով, որ այդ բանաձև չի ընդունվի` ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց, որ Հունգարիայի խորհրդարանի պատգամավորները տեղյակ լինեն, որ դրանում ամբողջությամբ խեղաթյուրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։

Հունգարիայի խորհրդարանի նախագահը նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ բանաձևը անգամ չի ընդգրկվի խորհրդարանի օրակարգում, մանավանդ որ իշխող մեծամասնությունը նման նպատակ չունի։ Լասլո Կյովերի խոսքերով` Հունգարիան կողմ է հավասարակշռված մոտեցմանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում