Ամերիկյան Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները երեքշաբթի նվազում են այն հաղորդումների ֆոնին, որ Իրաքի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս ավելացնել հումքի արտահանումը:
Brent տեսակի նավթի գինն օգոստոսի 17-ից առաջին անգամ նվազել է մեկ բարելի դիմաց 49 դոլարից: Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.94 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 48.7 դոլար:
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները իրենց հերթին նվազել են 1.24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.82 դոլար:
Ընդգծվում է, որ մի շարք երկրներում նավթի արդյունահանման ու արտահանման վերսկսումը ճնշում է ցուցաբերում «սև ոսկու» արժեքի վրա: