Գրողներն ու հոլիվուդյան աստղերն այսօր կմասնակցեն Լոնդոնի Թրաֆալգար հրապարակում ընթերցանության փառատոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն
Ընթերցանության լոնդոնյան փառատոնն անցկացվում է երկու տարի առաջ սկսված՝ երեխաների շրջանում անգրագիտության դեմ պայքարին ուղղված արշավի շրջանակում: Կազմակերպիչների այդ ժամանակում հաջողվել է մեկ միլիոն ֆունտ հավաքել:
Ընթերցանությունը կհեռարձակվի հսկա էկրանների վրա: Սպասվում է, որ կհավաքվեն հազարավոր ունկնդիրներ:
Փառատոնի կազմակերպիչներն են Evening Standard պարբերականն ու նրա սեփականատեր Եվգենի Լեբեդևը, ինչպես նաև էլեկտրոնային ընթերցիչների արտադրող Nook ընկերությունը: Փառատոնն անցկացվում է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի և թագուհու թոռ Բեատրիսի աջակցությամբ:











































