Օդեսայում կայանալիք միջազգային կինոփառատոնի շրջանակներում բազմաթիվ հյուրերի թվում հուլիսի 12-ին այնտեղ է ժամանել նաև սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Կինոփառատոնի բացման օրը տեղի կունենա նաև Կուստուրիցայի և նրա No Smoking Orchestra երգչախմբի համերգը: Այս մասին հաղորդում է 7days-ը:
Կուստուրիցայի համար դա շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ, լինելով խորհրդային ֆիլմերի երկրպագու՝ կհայտնվի կինեմատոգրաֆիայի առասպելի էպիկենտրոնում:
Հաստատելով մի առասպելի ճշմարտացիությունը՝ նա հերքել է մյուս առասպելը՝ Ստալինի մասին ֆիլմի վերաբերյալ, որը ռեժիսորն իբր թե ծրագրում էր նկարահանել Ալեքսեյ Բալաբանովի հետ միասին:
«Ցավում եմ, որ Բալաբանովը հեռացավ: Ես վստահ եմ, որ նա մեծ ռեժիսոր է, որի դերը կինոյում ժամանակի ընթացքում միայն կաճի: Ինձ դուր է գալիս, որ նա տարբեր ֆիլմեր է նկարահանել: Երբ նա ժամանել էր Կուստենդորֆ՝ իմ փառատոնին, մենք լրջորեն քննարկել ենք համագործակցության հարցը: Զրույցի ընթացքում նա հիշատակել է Ստալինի անունը, սակայն միասին ֆիլմ նկարահանել մենք չենք պատրաստվել: Ես չեմ կարող ֆիլմ նկարել մի մարդու մասին, որն ինձ դուր չի գալիս: Հենց այդ պատճառով նման նախագիծն անհնարին է»,- ասել է Կուստուրիցան:








































