Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վրաստանի առաջին տիկինը ելույթ կունենա ֆրանսիական Սենատում

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը մեկնել է Ֆրանսիա` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական ֆորումի կողմից կազմակերպված Գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին և ելույթ է ունենալու Ֆրանսիայի Սենատում:

«Աղջիկներն ու բռնությունը» խորագրով գագաթնաժողովը, որին մասնակցում են ավելի քան 60 երկրների խորհրդարանականներ ու կառավարության ներկայացուցիչներ, կայանում է այսօր Փարիզում: Դրանից 10 օր անց կայանալու է «Մեծ ութնյակի» հանդիպումը:

Գագաթնաժողովի նպատակը «Մեծ ութնյակի» ուշադրության բևեռումն է ամենախնդրահարույց հարցերից մեկի վրա, ինչպիսին է երիտասարդ աղջիկների ու կանանց հանդեպ գործադրվող բռնությունների աճն ու կանանց դերը հասարակության զարգացման մեջ:

Գագաթնաժողովում մեծ ուշադրություն է հատկացվելու զարգացող երկրներում բնակվող 600 միլիոն երիտասարդ աղջիկների ու կանանց վիճակին: Շեշտը դրվելու է այդ երկրներում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրագործման վրա, ինչը կնպաստի նրանց վիճակի բարելավմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին էլ Ռուլովսը մեկնել էր Անկարա` մասնակցելու «Կրթությունը հաղթահարում է բոլոր խոչընդոտները» ընկերության ամփոփիչ հանդիպմանը:

Հոլանդուհի իրավաբան Ռուլովսը Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ ծանոթացել է 1993 թվականին Ստրասբուրգում, իսկ վրացական քաղաքացիություն է ստացել 2008 թվականի հունվարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում