Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ

Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:

Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով:

Ողջունելով Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու և պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար և նշեց, որ նրա այցը հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը և զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց Հունգարիայի հետ փոխգործակցության ակտիվացումը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: «Հայաստանը կարևորում է Եվրոպայի հետ ինտեգրումը և այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,- նշեց ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ և համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի ոչ միայն խորհր‎դարանների միջև համագործակցության խորացմանը, այլև միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարևորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում և պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ:

Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձևաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում