Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անակնկալ այցով ժամանել է Իրան և հանդիպել է իրանցի պաշտոնատար անձանց հետ:
Դա տեղի է ունեցել Չավուշօղլուի կողմից Հնդկաստան այցելելու ճանապարհին: Չավուշօղլուն Իրանից մեկնել է Հնդկաստան և նրա մայրաքաղաք Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարար Շուշմա Սվարայի հետ:
Չավուշօղլուի իրանական այցը արտասահմանյան երկրորդ այցն էր հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ընդգծվում է, որ նախորդ շաբաթ Թուրքիա էր ժամանել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:











































