Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Դավիդ Բեքհեմը կարող է զբաղեցնել ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի խորհրդականի պաշտոնը:
Le Parisien-ի տեղեկացմամբ՝ անգլիացին կօգնի ՊՍԺ-ի ղեկավարին թիմի կազմի համալրման և մարտավարության որոշման հարցերում:
Հիշեցնենք, որ թիմի ներկայիս մարզական տնօրեն Լեոնարդոն կլքի ակումբը սեպտեմբերի սկզբին: Ֆրանսիական ակումբն արդեն Լեոնարդոյին փոխարինող է փնտրում:








































