Շատ տեղերում մայիսի 17-ն ընդունված է անվանել ինտերնետի օր, քանի որ այս օրն է ստեղծվել առաջին ինտերնետ սերվերը:
WWW (World Wide Web) նախագծի մասին դրա հիմնադիր Թիմ Բերներս Լին առաջին անգամ խոսել էր դեռ 1989 թ., սակայն քանի դեռ նրան հասանելի չէր NeXT համակարգիչը, որը պետք է ծառայեր որպես սերվեր, նրա գաղափարներն ի կատար չէին ածվում: 1991 թ. մայիսի 17-ին այս նախագիծը վերջնականապես մշակվեց և հաստատման համար ներկայացվեց համապատասխան մարմնին: Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց առաջին սերվերը, և կայքերի համար հաստատվեց WWW-ն:
2006 թ. մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 17-ը հռչակեց Տեղեկատվական հասարակության համաշխարհային օր: Այս օրը պրոֆեսիոնալ տոն է ծրագրավորողների, ինտերնետ պրովայդերների, վեբ-դիզայներների և ինտերնետի հետ կապ ունեցող մարդկանց համար: