Ալան Ալեքսանդր Միլնի՝ Վինի Թուխի մասին գրքերի օրիգինալ էսքիզները լոնդոնյան Sotheby’s աճուրդում վաճառվել են կես միլիոն ֆունտ ստեռլինգով: Աճուրդում վաճառվել են նկարիչ Էռնեստ Շեփարդի 1920-ական թվականների 6 նկարները:
Արդյունքները հրապարակվել են աճուրդի տան պաշտոնական կայքում:
Ամենահայտնի լոտը աճուրդում դարձել է Քրիստոֆեր Ռոբինի պատկերով էսքիզը, որը ոտքից բռնած քաշում է արջուկին աստիճանով վերև:
Շեփարդի այդ ստեղծագործությունը վաճառվել է 129.7 հազար ֆունտ ստեռլինգով:
Երկրորդ տեղում ստվերաներկով նկարված 4 նկարների շարքն է՝ իշուկով: Այն վաճառվել է 88.9 հազար ֆունտ ստեռլինգով:
Լոտերի ընդհանուր արժեքը կազմել է 466 հազար ֆունտ ստեռլինգ (703.3 հազար դոլար):
Թեմատիկ աճուրդը՝ նվիրված մանկական գրականությանը, տեղի է ունեցել հուլիսի 10-ին:
Ի սկզբանե ենթադրվում էր, որ այդտեղ կվաճառվեն Շեփարդի 8 աշխատանքներ, որոնք պատկանում են տարբեր մարդկանց:
Վերջին անգամ Վինի Թուխի խոշորագույն հավաքածուն վաճառվել է 2008թ.՝ Sotheby’s-ում: Այն ժամանակ դրա արժեքը կազմել է 1.2 մլն ֆունտ ստեռլինգ:










































