Ճապոնիայի կառավարությունը 2017 ֆինանսական տարվա համար կներկայացնի երկրի պատմության մեջ ամենամեծ ռազմական բյուջեն, որը նախատեսում է, մասնավորապես, հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներից պաշտպանության ուժեղացման և Արևելաչինական ծովում վիճելի կղզիների շրջանում Չինաստանին դիմակայելու նպատակով սուզանավի կառուցման ծախսեր: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ 2017թ. պաշտպանական ծախսերը կաճեն 2,3%-ով՝ մինչև 5,16 տրլն իեն (մոտ 51,6 մլրդ դոլար):
NHK-ի հաղորդմամբ՝ Patriot (PAC-3) կառավարվող հրթիռային համալիրների հաշվին հակահրթիռային պաշտպանության ուժեղացման վրա ենթադրվում է ծախսել 105 մլրդ իեն (1,05 մլրդ դոլար):
Բացի դրանից՝ բյուջեով նախատեսվում է, որ Ճապոնիան առաջին անգամ կգնի SM-3 Block IIA նորագույն ամերիկյան զենիթային կառավարվող հրթիռներ թռիչքի մինչև 1000 կմ առավելագույն բարձրությամբ, որոնք ենթադրվում է տեղադրել Aegis վաղ նախազգուշացման համակարգով ռազմական նավերի վրա:
Առաջիկա ֆինանսական տարին Ճապոնիայում սկսվում է 2017թ. ապրիլից:








































