Thursday, 18 04 2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա

Վրաց փորձագետ. 2010 թ. ընտրությունները կանգնեցրին հեղափոխական գործընթացները Վրաստանում

Ծագումնաբանության և արդիականության ինստիտուտի տնօրեն, Ի. Ճավճավաձեի անվան պետական համալսարանի ներկայացուցիչ Գիգա Զեդանիան «Կովկաս 2010» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացրեց իրավիճակը Վրաստանում 2010 թ. ընթացքում:

Նա նկատեց, որ 2010 թ. Վրաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսամետ ուժերը չեն գրավում վրաց քաղաքացիներին, ինչպես նաև այս ընտրությունները միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից գնահատվեցին ժողովրդավարական՝ չնայած օրենսդրական, ընթացակարգային հարցերում որոշ թերություններին. «Այս ընտրությունները շատ լուրջ և դրական ազդեցություն ունեցան Վրաստանի արտաքին դերի բարձրացման վրա, քանզի 2008 թ. ընտրությունները, որոնց բացասական գնահատական տրվեց, Վրաստանի ապագա զարգացման նկատմամբ որոշակի կասկած էին առաջացրել: 2010 թ. ընտրությունները կանգնեցրին հեղափոխական գործընթացները Վրաստանում»:

Զեդանիան 2010-ի իրադարձություններից առանձնացրեց նաև Վրաստանի Սահմանադրության փոփոխությունը, որը բուռն քննարկում ունեցավ և իրարամերժ կարծիքների առիթ հանդիսացավ, քանզի կարծիք կար, թե այս կերպ Սաակաշվիլին երկարաձգում է իր պաշտոնավարումը և հող նախապատրաստում ապագայում մեծ լիազորություններ ունեցող վարչապետ դառնալու համար:

Սոցիալ-տնտեսական բնագավառին անդրադառնալով՝ վրաց փորձագետը նկատեց, որ Վրաստանի տնտեսությունը դրական առաջընթաց է գրանցել, իսկ հասարակական տրամադրությունների մեջ հետաքրքիր փոփոխություն է կատարվել. «Էթնիկ ազգայնականությանը եկավ փոխարինելու կրոնական ազգայնականությունը, ինչն էլ արտացոլվեց Ստալինի արձանի ապամոնտաժմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում