Այսօր Սիրիայի հյուսիս-արևելյան Հասեկե քաղաքի կենտրոնում քրդերի ջոկատների և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ: Այդ մասին հայտնել է Firat News Agency-ն` տեղադրելով քրդական ինքնապաշտպանական ուժերի հրամանտարության հայտարարությունը:
Հայտարարությունում հաստատվում է, որ սիրիական բանակի զինծառայողները քաղաքում կրակ են բաց արել քրդական ոստիկանական «ասաիշ» խմբավորման վրա:
Բախումների հետևանքով խաղաղ բնակչության թվում կան զոհեր և վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հաղորդվում:











































