Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ին Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության (FETÖ) կազմակերպած ռազմական հեղաշրջման փորձի հետաքննման ժամանակ ձերբակալվել են նախկին դեսպաններ։
Խոսքը Կանադայում ու Կոստա Ռիկայում Թուրքիայի նախկին դեսպաններ Թունջայ Բաբալըի ու Ալի Ֆընդըքի մասին է։ Նրանց տեղափոխել են Անկարայի ոստիկանության՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի դեպարտամենտ։
Ընդգծվում է, որ ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում առաջին անգամ են ձերբակալվում նախկին դեսպաններ։ Թունջայ Բաբալըի լիազորությունները ժամկետը լրացել է 2014 թվականի օգոստոսի 17-ին, իսկ Ալի Ֆընդըքինը՝ 2015 թվականի նոյեմբերի 11-ին։











































