Sputnik Türkiye լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին խոստանում է ԱՄՆ-ից արտահանձնվելուց հետո արդար և բաց դատ:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Գյուլենի արտահանձնումը պահանջելը Թուրքիայի բնական իրավունքն է՝ հաշվի առնելով, որ նրա կազմակերպած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով զոհվել է 240 մարդ.
«Նա պետք է կանգնի դատարանի առջև: Թող ոչ-ոք չկասկածի, որ դա տեղի է ունենալու: Համոզված եմ, որ դատական գործընթացը կանցկացվի բաց և օբյեկտիվորեն՝ մեր օրենքներին համապատասխան և սահմանադրական նորմերի շրջանակներում: Թող ոչ-ոք մտավախություն չունենա:
Այն բանից հետո, ինչ գործն ամբողջովին կպատրաստվի, արդարադատության նախարարության ներկայացուցիչները հավանաբար կմեկնեն Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնեն գործի նյութերն ու անցնեն անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը:
Այդ հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք համագործակցության մասին համաձայնագիր: Թուրքիան մշտապես բավարարել է արտահանձնման մասին ԱՄՆ-ից ստացված բոլոր դիմումները»:











































