Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նավթի համաշխարհային գները հինգշաբթի չափավոր նվազում են՝ կապված մտավախությունների հետ, որ Սաուդյան Արաբիայում «սև ոսկու» արդյունահանումը կաճի մինչև ռեկորդային նոր մակարդակի:
Առավոտյան ժամերին Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 49.69 դոլար, իսկ WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.36 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46.77 դոլար:
Հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիան օգոստոսին կարող է թարմացնել նավթարդյունահանման ռեկորդը, որը գրանցվել էր այս տարվա հուլիսին՝ օրական 10.67 միլիոն բարել: