Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Դիսկոմֆորտ կամ հավակնություններ

Թեև Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը բավական մեծ իրարանցում առաջացրեց հասարակական-քաղաքական դաշտում և մեդիա միջավայրում, ինչը միանգամայն հասկանալի և օբյեկտիվ է թե՛ Հայաստանի քաղաքական համակարգի որակի, թե՛ առկա ավանդույթների, թե՛ նաև արտաքին քաղաքական հարցերում առկա լարվածության պայմաններում, այդուհանդերձ, առկա իրավիճակը ամենևին չի խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցազրույցով տալիս է լուրջ քաղաքական ծրագրերի մեկնարկ: Ընդհանրապես, ինչքան էլ որ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի գործողությունները վկայում են հենց այդպիսի ծրագրերի իրականացման մտադրության մասին, այդուհանդերձ, ամենևին պետք չէ բացառել, որ դրանք ընդամենը հնարքներ են, որ Ռոբերտ Քոչարյանը գործադրում է մոռացության չմատնվելու համար:

Անշուշտ, գրեթե աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը ունի իշխանության վերադառնալու ցանկություն և պատրաստ է դրա համար դիմել հնարավոր բոլոր քայլերին: Բայց խնդիրն այն է, որ Քոչարյանը կարծես թե կանգնած է հենց այդ հնարավորությունների բացակայության տխուր փաստի առաջ, ու նրա պարբերական «դրսևորումները» ընդամենը հետապնդում են հնարավորությունների այդ սղությունը կոծկելու նպատակ: Ինչո՞ւ է Քոչարյանը խուսափում այդ մասին որևէ քիչ թե շատ կոնկրետ խոսք ասելուց: Եվ եթե այդօրինակ խոսք չի ասվում, ապա ինչո՞ւ է Քոչարյանը պարբերաբար հիշեցնում իր քաղաքական հավակնությունների մասին` այդպես էլ չհստակեցնելով, թե ինչ կարգավիճակում է նա դրսևորում դրանք` օգնո՞ւմ է Սերժ Սարգսյանին, թե՞ փորձում է օգտվել նրա համար դժվար կացությունից:

Ահա հենց դա հասկանալու խնդրի առաջ է կանգնել նաև իշխանական համակարգը, որի տարբեր թևերը այս օրերին գիշերները, թերևս, անցկացնում են «բախտ բացողների» մոտ` փորձելով գուշակել, թե ի վերջո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն իրար դե՞մ են, թե՞ իրար հետ: Ընդ որում` իշխանական շրջանակների համար այդ խնդիրը լրջագույն խնդիր է, որովհետև կշեռքի նժարի ճիշտ ընտրության մեջ է նրանց կյանքի ամբողջ իմաստը, քանի որ կյանքում այլ բան անելու նրանք պարզապես ընդունակ չեն: Բայց հենց դա է Հայաստանում կանխորոշում քաղաքական զարգացումների ընթացքը: Այսինքն` ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞ւմ կողմ կանցնի իշխանությունը լցրած զանգվածը: Այսինքն` այսօր իրավիճակը, մեծ հաշվով, կախված է հենց այդ զանգվածից, պարզապես բարեբախտությունն այն է, որ այդ զանգվածի գիտակցության մեջ հակառակն է` թե ինքն է կախված իրավիճակից:

Ու հենց այդ հակասականությունն է, որ Հայաստանում իրավիճակը դարձրել է քաոսային և անկանխատեսելի: Այն զանգվածը, որի որոշումը կարևոր է` ոչ մի բան չի որոշում, այլ զբաղված է գուշակություններով, թե ում կողմը պետք է թեքվել: Հայաստանի քաղաքական համակարգում միշտ էլ, թերևս, այդպես է եղել, պարզապես երբեք չի եղել ընտրության բարդությունը, և զանգվածը միշտ ունեցել է մեկ կողմնորոշիչ: Այժմ իրավիճակն այլ է, ինչը խանգարում է ոչ միայն զանգվածին, այլ նաև նրանց, ովքեր փորձում են նրան կողմնորոշել: Բայց տրամաբանական հարց է առաջանում, թե այդուհանդերձ ի՞նչն է պատճառը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայտնվել են այդպիսի հակադիր վիճակներում և ոչ թե միավորում են, այլ փորձում են ապակողմնորոշել իշխանական զանգվածին և գրավել իրենց կողմ:

Արդյո՞ք դրա պատճառը միայն իշխանություն ունենալու, միանձնյա իշխանություն ունենալու մարդկային ցանկությունն ու ագահությունն է, թե՞ կան պարզապես օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հակասություն են առաջացրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Թերևս կա թե՛ մեկը, թե՛ մյուսը: Պարզ մարդկային ցանկությունից և ագահությունից բացի, որն իհարկե տեսակի խնդիր է, կա նաև իրավիճակի պարտադրանքը: Հենց քաոսն ու անկանխատեսելիությունն է, որ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև առաջացնում է անվստահության որոշակի աստիճան, և ինչքան իրավիճակը շարունակում է մնալ քաոսային և անկանխատեսելի, այդքան անվստահությունը ավելանում է: Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չի համարձակվում հայտարարել քաղաքական ծրագրերի մասին, բայց նաև փորձում է իմիտացնել այդպիսի մտադրություններ: Նրա վիճակն իսկապես ամենաբարդն է, որովհետև օբյեկտիվորեն ունենալով բավական մեծ ներգրավվածություն տնտեսա-քաղաքական պրոցեսներին` նա այդ պրոցեսներում չունի կարգավիճակ:

Օրինակ` ներքաղաքական կյանքի երկու հիմնական կողմերը` ընդդիմությունն ու իշխանությունը, ի դեմս ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և իշխանության դե յուրե կրող Սերժ Սարգսյանի, կարող են ներքաղաքական և արտաքին քաղաքական անորոշ և տարերային զարգացումների պարագայում ավելորդ սխալներից և ֆալստարտից խուսափելու համար իրենց թույլ տալ հարաբերական լռություն, քանի որ նրանք ունեն բավական խոսուն և հստակ կարգավիճակ, և կարգավիճակն, այսպես ասած, արդեն իսկ խոսում է նրանց փոխարեն և ապահովում նրանց նվազագույն ներկայացվածության մակարդակը առկա գործընթացներում:

Այլ խնդիր է Ռոբերտ Քոչարյանի պարագայում, ով ելնելով իրավիճակից, բնականաբար, չի կարող իրեն ամբողջությամբ անմասն համարել պրոցեսներից կամ պրոցեսները համարել իրենից հեռու: Բայց որևէ կարգավիճակի բացակայությունը Ռոբերտ Քոչարյանին, թերևս, թե՛ իրավիճակային, թե՛ հոգեբանական դիսկոմֆորտ է պատճառում, ինչն էլ ժամանակ առ ժամանակ արտահայտվում է իր մասին հիշեցումներով, որոնք, սակայն, ավելի են խորացնում հենց այդ դիսկոմֆորտը առաջացրած անորոշությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում