Կանադացի հանրահայտ երգիչ Ջասթին Բիբերը բռնցքամարտի դասընթաց է անցել Դևիդ Հեյի մոտ:
Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը պատմել է, թե ինչպես է մարզել Բիբերին:
«5 տարի առաջ հեռուստատեսային շոու էր, որին մասնակցում էր նաև Ջասթին Բիբերը: Հիշում եմ, որ ես նրա հետ աշխատում էի մարզասրահում: Ջասթինին սովորեցնում էի բռնցքամարտի կանոնները:
Ես առաջինն էի, որ նրան մենամարտել սովորեցրեց: Այն ժամանակ Բիբերը դեռ շատ երիտասարդ էր»,- Great British Legends-ը մեջբերում է Հեյի խոսքերը: