Կալիֆոռնիան պաշտոնապես հաստատել է, որ տեղի բանտերում հացադուլին մասնակցում է 12.4 հազար մարդ՝ հաղորդում է The Los Angeles Times-ը: Պատիժների իրականացման և բանտարկյալների ռեաբիլիտացման բաժինը հրաժարվել է անվանել այն ուղղիչ հաստատությունները, որոնցում անցկացվում է բողոքի ակցիան:
Ինչպես հայտարարել է բաժնի մամլո քարտուղար Դեբորա Հոֆմանը, հացադուլի կազմակերպիչները «բանտային ավազակախմբերն են»: Նրա խոսքերով՝ հայտարարությունն այն մասին, թե որ բանտերն են մասնակցում ակցիային, որոնք՝ ոչ, կարող է սպառնալ դատապարտյալների անվտանգությանը, որոնք չեն միացել բողոքի ակցիային:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շուրջ 29 հազար բանտարկյալներ հացադուլի երրորդ օրը հրաժարվել են սննդից՝ ի նշան բողոքի բանտային պայմանների դեմ:










































