Օգոստոսի 15-ին վթարի ենթարկված զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց վիճակը կայուն է: «Դեռևս 17 տուժածները գտնվում են ստացիոնարներում, բայց պլանավորված է, որ վաղը նրանցից 9 հոգի դուրս է գրվելու, որովհետև նրանք ստացիոնար բուժման կարիք չունեն:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գտնվող հիվանդները վաղը կտեղափոխվեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Երկու տուժածներ, որոնք ունեն կոտրվածքներ, կարիք ունեն վիրահատության: Այս պահին Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվում են 6 տուժածներ, Երևանի կայազորային հոսպիալում 9 տուժածներ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԿԿԶՀ վիրաբուժական ծառայության պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































