Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Թուրքիան նոր գործընկերներ է փնտրում. Dagsavisen, Նորվեգիա

Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են հեղաշրջման փորձից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաղադրույք է անում այլ գործընկերների վրա՝ երեքշաբթի Պետերբուրգում հանդիպելով Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը կիրակի Ստամբուլում կողմնակիցների հետ հանդիպմանը լի է եղել Եվրոպայի հասցեին հարձակումներով ու հակաարևմտյան հռետորաբանությամբ։ Նրա առանձնահոտւկ թիրախը եղել է Գերմաիան, որին նա, մասնավորապես, մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու համար։

«Արևմուտքը մեզ ցույց չի տվել, որ դեմ է հեղաշրջմանը։ Նրա լռությունն աններելի է»,- հայտարարել էր Էրդողանը al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հստակ թվեր չկան, սակայն ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 1 մլն մարդ էր կիրակի դուրս եկել հաջակցություն նախագահ Էրդողանի՝ ժողովրդավարության և անհաջող ռազմական հեղաշրջման, այսպես կոչված, նահատակների զանգվածային ցույցին։

Հեղաշրջման փորձից հետո 3 շաբաթ անց պարզ է դառնում, որ թուրքական իշխանությունների արձագանքը եղել է մասշտաբային և կոշտ, չափազանց կոշտ՝ որոշ եվրոպացի առաջնորդների խոսքով։ Կիրակի կայացած հանրահավաքում Էրդողանը կրկնել է, որ մահապատիժը կարող է ներմուծվել, եթե դա ցանկանում է ժողովուրդը։

Մահապատժի չեղարկումը ԵՄ-ի գլխավոր պահանջներից մեկն է՝ ԵՄ-ին Թուրքիայի միանալու վերաբերյալ բանակցությունների անցկացման համար, և այժմ շատերը պահանջում են այդ բանակցությունների դադարեցում։

Միաժամանակ ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամ է առաջացել, որի պատճառը մուսուլման քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շուրջ վեճն է։ Թուրքական կառավարությունը մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար և ԱՄՆ-ից պահանջում նրա արտահանձնումը։ Գյուլենը հերքում է, թե որևէ ընդհանուր բան ունի հեղաշրջման փորձի հետ, իսկ ամերիկյան իշխանությունները պահանջում են ապացույցներ։

Օսլոյի համալսարանի թուրքագետ Յոակիմ Փարսլոուի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է Եվրոպային մեջքով շրջվել։ «Հռետորաբանության առումով դա միանգամայն պարզ միտում է։ Էրդողանը Ստամբուլում կիրակի հնչեցրած իր ելույթում հստակ դեմ է հանդես եկել Արևմուտքին»,- ասել է նա։

Սակայն մինչ Թուրքիայի և արևմտյան դաշնակիցների միջև հարաբերությունները, ըստ երևույթին, ճեղք են տալիս, սկսում են զարգանալ նոր հարաբերություններ։ Երեքշաբթի նախագահ Էրդողանը այցելեց Պետերբուրգ՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին։ Դա Էրդողանի առաջին պետական այցն էր հեղաշրջման փորձից հետո։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են սառեցման ցածր կետի՝ անցած տարվա նոյեմբերին Սիրիային սահմանակից շրջանում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո։ Հունիսին Էրդողանը Ռուսաստանին ձեռք մեկնեց և պաշտոնապես ներողություն խնդրեց խոցված ինքնաթիռի համար։ Ներկայիս հանդիպումը հանգույց է հաշտեցման գործընթացում։ Մերձեցումը ՆԱՏՕ-ի երկիր Թուրքիայի և ՆԱՏՕ-ի մրցակից Ռուսաստանի միջև կարող է նպաստել ԱՄՆ-ի և Եվրոպայի հանդեպ վստահության ճգնաժամի ուժեղացմանը։

Սակայն թուրքագետ Փարսլոուն կարծում է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կպահպանվեն. «Այժմ կարևոր է, սակայն շատ դժվար է տարբերակել հռետորաբանությունը Թուրքիայի քաղաքականությունում փաստացի փոփոխություններից»։

Հռետորաբանորեն թուրքական կառավարությունն ու նախագահ Էրդողանը թշնամաբար են տրամադրվել ողջ Արևմուտքի հանդեպ։ Բոլոր կառավարամետ ԶԼՄ-ները հայտնում են, որ հեղաշրջման փորձը կազմակերպվել էր ԱՄՆ-ի ու ԿՀՎ-ի կողմից։ Սակայն իրական քաղաքականությունն այլ է։ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները չեն կործանվի»,- ասում է նա և հղում անում ամերիկացի գեներալի կողմից վերջերս Թուրքիա կատարած այցին, որն անցել է առանց խոչընդոտների։

Փարսլոուի խոսքով՝ Թուրքիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների վատթարացման կարևոր պատճառ է տեղի ունեցողի հանդեպ միանգամայն տարբեր ըմբռնումը։

«Շատ-շատեը Թուրքիայում հիմա կարծում են, որ եվրոպացի առաջնորդները զբաղեցրել են սպասողական դիրքորոշում և նայել, թե ով կհաղթի, և հետո միայն մեղմ արտահայտություններով դատապարտել հեղաշրջման փորձը»,- ասել է նա։ Իսկ ահա Պուտինը հանդես եկավ միանգամից ու դատապարտեց դավադիրներին։

Եվրոպայում խոսվում է այն մասին, որ իրավիճակը Թուրքիայում արդեն մի քանի տարի զարգանում է ավտորիտար ուղղությամբ։

«Հեղաշրջման փորձի հանդեպ արձագանքը դիտարկվում է որպես միտման կտրուկ ուժեղացում, որը մենք տեսնում ենք արդեն տևական ժամանակ»,- ասում է Փարսլոուն։

Վերջին 10 տարիներին ԵՄ-ն փորձում է ազդել Թուրքիայի վրա՝ կիրառելով պայմանագրերն ու բարեփոխումների փաթեթները, որոնց նպատակը փոփոխություններն են օրենսդրությունում և գործնական քայլերում։ «Սակայն քանի դեռ Թուրքիայում պահպանվում է արտակարգ դրությունը, չեմ կարծում, թե նրանք կարող են իրենց ազդեցությունը ցուցաբերել սովորական եղանակներով։ Դրա փոխարեն պետք է ձեռնարկվեն ավելի խորհրդանշական գործողություններ, որոնցում ԵՄ-ն իր աջակցությունը կարտահայտի Թուրքիային»,- ասել է Փարսլոուն։

Թորբյորն Յագլանդը դեռևս միակ եվրոպացի առաջնորդն է, ով այցելել է Թուրքիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում