Այսօր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայրը` Փալ Սարկոզին, գերմանական Bild օրաթերթին ասել է, որ Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունին հղի է: «Ես ուրախ եմ թոռնիկիս ծննդյան համար»,- ասել է նա: Փալ Սարկոզին մասնավորապես նշել է, որ իր թոռան ծնողները չեն ցանկանում իմանալ երեխայի սեռը, սակայն ինքը «վստահ է, որ աղջիկ թոռ է ունենալու, որը նույնքան գեղեցիկ է լինելու, որքան Կարլան»:
Այն, որ Կարլան հղի է, արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է ֆրանսիական մամուլում: Այդ ասեկոսեների համար լավ նյութ է դառնում նաև Սարկոզիի և Բրուննի քչախոսությունը կամ ակնարկները: Կարլան վերջերս չի ներկայացել Կաննի կինոփառատոնին, իսկ նախօրեին TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ոչ հաստատել է, ոչ էլ հերքել այս տեղեկությունը: Հիշեցնենք, որ 43-ամյա Կարլա Բրունիի համար այս երեխան կլինի երկրորդը, իսկ Նիկոլա Սարկոզիի համար` 4-րդը: