Բրիտանացի ծանրքաշային բռնցքամարտիկ Դերեկ Չիսորը, որը դեկտեմբերի 11-ին մենամարտելու էր Վլադիմիր Կլիչկոյի հետ, հայտնվել է բանտում: Նոյեմբերի 10-ին Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ընկերուհուն ծեծի ենթարկելու համար:
Չիսորը բանտում կանցկացնի 2 ամիս, ազատազրկումից բացի` մարզիկը տուգանվել է 2322 եվրոյով:
Ինչ վերաբերում է բռնցքամարտիկի եւ ընկերուհու հետ կատարվածին, ապա պատահարի պատճառը SMS հաղորդագրությունն է, որը նրա ընկերուհին ստացել է մեկ ուրիշ տղամարդուց:
Կլիչկոյի հետ մենամարտը տեղի է ունենալու գերմանական Մայնգեմ Քաղաքում: Այդ մենամարտում ուկրաինացին պաշտպանելու է IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի կոչումը: